Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1-2.2013

Հայ-հունական համագործակցություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում  2013 թ-ին փետրվարի 26 – ին տեղի ունեցավ աշխարհահռչակ գիտնական, բջջաբան, արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգի հիմնադիր Գեորգիոս Պապանիկոլաուին նվիրված գիտաժողով:

 

Գեորգիոս Պապանիկոլաուն 1904թ.- ին ավարտել է Աթենքի  Կապոդիստրիայի անվան բժշկական համալսարանը, այնուհետև կրթությունը շարունակել է Մյունխենի համալսարանում, որտեղ սկսել է զբաղվել արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգի հետազոտություններով:

 

1910թ.-ին Մյունխենի համալսարանում  Պապանիկոլաուն ստացավ դոկտորի աստիճան. հետագայում աշխատելով նաև Յենի և Ֆրայբուրի համալսարաններում:

 

1923թ.-ին նա կատարեց իր`առաջին արգանդի վզիկի քաղցկեղի սկրինիգի հետազոտությունները:

 

1947թ.-ին Գ. Պապանիկոլաուն դարձավ Կորնելի համալսարանի անատոմիայի և բջջաբանության պրոֆեսոր:

 

1954թ.-ին նա հրատարակեց իր հիմնարար աշխատությունը  «Atlas of Exfoliative Cytology», որը բժշկագիտության համար մեծ ներդրում էր:

 

Գիտաժողովը տեղի էր ունենում  ՀՀ Առողջապահության նախարարության , Հայաստանում Հունաստանի  դեսպանության հովանու ներքո: Գիտաժողովին ներկա էին  Հունաստանի դեսպանը` Իոաննիս Տայիսը, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պ. Ալեսը, Բուլղարիայի Հանրապետության դեսպան  Պ. Կարաստանատովը և  ՀՀ արտաքին գործերի նախարարության  ՅՈՒՆԵՍԿՕ- ի բաժնի վարիչը` Պ. Մկրտչյանը:

 

Բացման խոսքով հանդես եկավ  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բ.գ.դ պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը: Պարոն Նարիմանյանը, ողջունելով ներկաներին , ներկայացրեց  Գեորգիոս Պապանիկոլաուի աշխատությունները` նշելով, թե որքան մեծ դեր են դրանք ունեցել բժշկության մեջ և որքան մարդկանց կյանք են փրկել, շեշտը դնելով նրա`«Արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգի» հետազոտության վրա, որը բժշկագիտության մեջ հիմք դարձավ նոր պրակտիկայի  և մասնագիտության կիրառման գործում:

 

Ողջույնի խոսքով հանդես եկան  Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի  արտակարգ և լիազոր դեսպան  Իոաննիս Տայիսը և արտաքին գործերի նախարարության  Յունեսկօ-ի բաժնի վարիչ Պարոն Մկրտչյանը, ովքեր շնորհակալություն հայտնեցին  բժշկական համալսարանին` ջերմ ընդունելության համար: Այնուհետև նրանք հաջողություն մաղթեցին գիտաժողովի մասնակիցներին` հույս հայտնելով, որ նրանց ելույթներով նրանք կնպաստեն մեծանուն բժիշկ Պապանիկոլաուսի , նրա «Պապ» թեսթի և այդ բնագավառում իրականացվող ուսումնասիրությունների շուրջ մասնագիտական գիտելիքների հարստացմանը:

 

«Արգանդի պարանոցի քաղցկեղի , նախաքաղցկեղային և այլ հիվանդությունների մանրադիտակային ախտորոշման հիմունքները և մեթոդները» թեմայով բացեց գիտական զեկուցումների շարքը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի, կլինիկական  պաթոլոգիայի  լաբարատորիայի ղեկավար Արմեն Մխիթարյանը:

 

Զեկուցումներով ելույթ ունեցան  ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ, «Շենգավիթ» բկ-ի օնկոգինեկոլոգիայի բաժնի ղեկավար, գիտության գծով փոխտնօրեն  Արտեմ Ստեփանյանը, ով վիրահատության տեսահոլովակներով ներկայացրեց արգանդի քաղցկեղի վիրահատության ընթացքը, և ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի ասիստենտ, «Մուրացան»  հ/հ օնկոհոեմատոլոգիայի բաժնի բժիշկ- ուռուցքաբան Դավիթ Զոհրաբյանը` անդրադառնալով «Արգանդի պարանոցի քաղցկեղի և նախաքաղցկեղային հիվանդությունների բուժման մոտեցումներին»:

Հեղինակ. Լիլիթ Սիմոնյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկության ոլորտում ամենակարևոր 10 բացահայտումները
Բժշկության ոլորտում  ամենակարևոր 10 բացահայտումները

Ողջ անցած տարվա ընթացքում շարունակվեցին անբուժելի հիվանդությունների դեմ դեղամիջոցներ ստեղծելու աշխատանքները, ինչպես նաև, մինչև վերջին պահն անբուժելի համարվող հիվանդների բուժման համար նորագույն մեթոդներ ստեղծելու ոլորտում հետազոտությունները...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Պաշտոնական պարզաբանում №4

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման կիրառման ընթացքում ծագած որոշ հարցերի վերաբերյալ...

Դեղերի գնման արդյունքում տնտեսվել է մոտ 284 մլն դրամ

ՀՀ առողջապահության նախարարության 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու նպատակով «ՀՀ ԱՆ ՇՀԱՊՁԲ-13/1» ծածկագրով գնման ընթացակարգը (44 չափաբաժնով` լոտով) կայացել է 2012թ. դեկտեմբերի 27-ին...

Դիտարկվում է դեղագործական շուկան
Դիտարկվում է դեղագործական շուկան

Առողջապահության նախարարության դիտարկումների համաձայն  2012թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին դեղագործական շուկայում արձանագրվել են դեղերի գների էական տատանումներ...

Ատամնաբույժների բարձրացրած խնդիրների լուծման եզրերը

Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը

Վերջին օրերի ընթացքում ստոմատոլոգիական ծառայությունների աշխատակիցներից շատերը ցույց էին կազմակերպել 2013թ. հունվարի 1-ից «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների առիթով...

Հայաստանում սուր շնչառական վարակներն աճում են
Հայաստանում սուր շնչառական վարակներն աճում են

Գրիպի մասին լուրերը մամուլում չափազանցված են

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում այսպես կոչված խոզի գրիպի մասին տեղ է գտնում անհարկի խուճապ ստեղծող տեղեկատվություն...

Ահագնացող թվեր ու փաստեր

Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և դրանցից մահացության ցուցանիշները կայուն կերպով աճում են` կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման և անբարենպաստ բնապահպանական իրավիճակի հետ...

Հուզվել պետք չէ
Հուզվել պետք չէ

Օդերևութաբանական փոփոխությունները միայն օդերևութաբաններին չէ, որ հետաքրքրում են: Երբևէ մտածել եք, որ մեր առօրյա կյանքը  բաղկացած է մոտավորապես 50% -ով չեզոք իրադարձություններից, 40%-ով դրական և միայն...

Հոգեկան առողջություն
Համալրվել է Նոյեմբերյանի հիվանդանոցը

Վերջին տարիներին ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի վարկային միջոցներով վերանորոգվել և վերազինվել են մի շարք մարզային հիվանդանոցներ, այդ թվում նաև Տավուշի մարզի Նոյեմբերյանի Բժշկական Կենտրոնը...

Նոր մոտեցում բարեգործությանը

Վերջերս Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հանդիսավոր պայմաններում բացվեց Կենտրոնի կոնֆերանս սրահը, որի նպատակն է միջոցներ հայթայթել անվճարունակ անձանց հետազոտություններն անցկացնել անվճար...

Միոմա. վիրահատություն կատարել, թե` ոչ
Միոմա. վիրահատություն կատարել, թե` ոչ

Վիրահատությունից խուսափելն անհնարին  է; Այսօր քիչ չէ այն կանանց թիվը, ովքեր միոմա ունեն և ընտրության առջև են կանգնած` վիրահատություն կատարել, թե` ոչ: Որ որոշումն է ճիշտ...

ԿԻՆ: Հիվանդություններ Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները
Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները

Ներկայումս մրսածության կանխարգելման համար շատերը և իրենք են ընդունում իմունային պատրաստուկներ և, նույնիսկ, երեխաներին են տալիս: Սակայն, արդյոք, դա արդարացվա՞ծ է...

Բուժում Իմունաբանություն
Դյուրի՞ն է երջանիկ լինելը…
Դյուրի՞ն է երջանիկ լինելը…

«Մենք կուզե´նք երջանիկ եղնինք…» Մհեր Մկրտչյան

Այս հարցի պատասխանը գտնվեց Սենեկայի մոտ: Նրա համար դյուրին էր իրեն երջանիկ զգալ, չնայած այն ժամանակներում...

Հոգեկան առողջություն
Ենթաստամոքսային գեղձի բորբոքում
Ենթաստամոքսային գեղձի բորբոքում

Ենթաստամոքսային գեղձը օրգան է, որը միաժամանակ կատարում է մարսողական և հորմոնային գործառույթներ: Այն չի վերականգնվում և դրա մասին պետք է հոգ տանել ժամանակին...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Աուտիզմ. նոր դեղպատրաստուկ
Աուտիզմ. նոր դեղպատրաստուկ

Աուտիզմի բուժման համար նոր դեղպատրաստուկն անցել է առաջին փորձարկումը, որը կատարվել է մկների վրա: Այն ազդում է գեներից մեկի վրա, որն անմիջականորեն կապված է այդ հիվանդության հետ...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ